Լրահոս

10.07.2012 15:50


Իրանի ու «վեցյակի» հերթական բանակցային հանդիպումը կկայանա հուլիսի 24–ին Ստամբուլում

Իրանի ու «վեցյակի» հերթական բանակցային հանդիպումը կկայանա հուլիսի 24–ին Ստամբուլում

Իրանի միջուկային ծրագի շուրջ բանակցությունների հերթական փուլը հուլիսի 24-ին կկայանա  Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։  Լրատվամիջոցը գրում է նաև, որ կողմերը բանակցությունները կշարունակեն հուլիսի 3-ին, դարձյալ Ստամբուլում, փորձագետների քննարկման արդյունքների հիման վրա:

Հիշեցնենք, որ չնայած բանակցությունները շարունակելու կողմերի պատրաստակամությանը, հուլիսի 1–ից ուժի մեջ է մտել  իրանական նավթի վաճառքի վրա Եվրոպական երկրների կողմից կիրառվող բեռնարգելքը, ինչը, ըստ փորձագետների, չի կարող չանդրադառնալ Իրանի տնտեսության վրա:

Այս խորագրի վերջին նյութերը