Լրահոս

10.07.2012 11:02


Կահիերում Մուբարաքի նմանակը խուճապ է ստեղծել ու կաթվածահար արել երթևեկությունը

Կահիերում Մուբարաքի նմանակը խուճապ է ստեղծել ու կաթվածահար արել երթևեկությունը

Նրա անունը Մոհամեդ Աբդուլահ Շումարի է։ Նա Եմենից Եգիպտոս է ժամանել բարեկամներին այցելելու համար։ Կահիրեի փողոցներով զբոսնելիս, սակայն, Շումարին ուղղակի ապշեցրել է տասնյակ եգիպտոսցիների. նա շատ նման է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, ով այժմ ռազմական հիվանդանոցում է ու առողջական ծանր վիճակում է։  Ամբոխը խուճապի է մատնվել՝ տեսնելով «Մուբարաք»–ին։ Այս մասին գրում է «Ալ Արաբիա»-ն:

Մի խումբ մարդիկ, տեսնելով Շումարիին, կարծել են, թե նա իրոք իրենց նախկին նախագահն է և փորձել են բռնել «Մուբարաքին»։ Այս ամենն այնպիսի խառնաշփոթ է առաջացրել, որ որոշ ժամանակով կաթվածահար է արել երևեկությունը:

Շումարին ստիպված ցույց է տվել իր անձնագիրը, որպեսզի իրեն հավատան և հանգիստ թողնեն: Նրա անձնագրից պարզ է դարձել նաև, որ Շումարին շատ ավելի երիտասարդ է, քան 84-ամյա Մուբարաքը:

 Վերջում «Մուբարաքին» բռնել ցանկացող ոստիկաններն ու քաղաքացիները ներողություն են խնդրել  և բարի ճանապարհ մաղթել Շումարիին:

Այս խորագրի վերջին նյութերը