Լրահոս

09.07.2012 17:20


Փորձագետ. «Մենք չենք կարող ասել, որ Ադրբեջանը զերծ կմնա նոր դիվերսիաներից»

Փորձագետ. «Մենք չենք կարող ասել, որ Ադրբեջանը զերծ կմնա նոր դիվերսիաներից»

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ մենք կարող ենք ականատես լինել ադրբեջանական նոր դիվերսիայի, քանի որ  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների փարիզյան հանդիպումն ապացուցեց՝ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ միջնորդները նոր առաջարկություններ չունեն.

–Մենք չենք կարող ասել, որ Ադրբեջանը զերծ կմնա նոր դիվերսիաներից, դա չի բացառվում, քանի որ ծրագրի փոփոխություն չի եղել: Դա չեն ժխտում նաև մեր երկու՝ Հայաստանի և Ղարաբաղի ՊՆ նախարարները, ովքեր նշել են, որ ամեն վայրկյան սպասում են, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ կփորձի ուժի դիմել:

Ըստ Շաքարյանցի՝ Ադրբեջանում իշխող ալիևյան վարչախումբը պետք է ինչ–որ կերպ ցույց տա իր ժողովրդին, թե ուր են գնում ռազմական բյուջեին հատկացվող միլիարդները.

 –Չնայած հասարակությունը վարչախմբի կողմից անտեսվում է, բայց այդ դիվերսիաներով փորձում են ապացուցել, թե իզուր չէ, որ այդքան փող են ծախսում, զենքեր առնում, որ մի բանի պատրաստ են։

Այս խորագրի վերջին նյութերը