Լրահոս

09.07.2012 15:16


Սերժ Սարգսյանը «Վահրամ Սահակյան» է կարդում

Սերժ Սարգսյանը «Վահրամ Սահակյան» է կարդում

Գրող Վահրամ Սահակյանը հրավիրված ասուլիսին հայտնել է, որ պատռել է իր անձնագիրը ու շատ դժգոհ է երկրում ստեղծված պայմաններից.

–Ես իմ անձնագիրը պատռել եմ ու շպրտել Ազգային ժողովի վրա։ Չեմ համարում ինձ էս երկրի քաղաքացի։

Պարզաբանելով, թե ով է մեղավոր այս ամենի, այդ թվում նաև «Հարսնաքար»–ում տեղի ունեցած միջադեպի համար և պատասխանելով հարցին՝ արդյոք նախագահ Սերժ Սարգսյանը մեղավոր չէ՞, Սահակյանը նախագահին նախ պաշտպանել է, հետո ասել, թե մեծ հաշվով նախագահն էլ է մեղավոր։

Սահակյանը քննադատել է Լևոն Տեր–Պետրոսյանին և համեմատելով գործող նախագահի հետ՝ նշել, Սերժ Սարգսյանը «գոնե գիրք է կարդում»։ Հարցին՝ ի՞նչ գիրք,  ռեժիսորը պատասխանել է՝ «Վահրամ Սահակյան»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը