Գրող Վահրամ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրեն չեն ծեծել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե ռեժիսորին ծեծել են։ Ինքը՝ Սահակյանը նշել է, թե դա կատակ է եղել.
–Ծեծ չի եղել։ Ես կարո՞ղ էի մի անգամ կատակ անել։ Ընկերուհուս խնդրեցի՝ կեթչուփ քսի, ես պառկեմ։ Տենց։ Հիմա դրա համար արժե՞ր էսքան բան սարքել։
Հարցին՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում այս ամենը, Սահակյանը պատասխանել է, թե ոչ մի նպատակ էլ չի եղել, ընդամենը կատակ էր, ու հավելել.
–Եթե անհաջող կատակ էր, կներեք։ Երևի՝ անհաջող էր։
Անդրադառնալով օրերս լրագրողի հասցեին հեռախոսազրույցի ժամանակ հնչեցրած հայհոյանքներին, ռեժիսորը նորից ներողություն է խնդրել ու նշել, թե շատ նյարդայնացած է եղել այդ պահին։ Ըստ բանախոսի՝ պատճառն այն է եղել, որ նրան անընդհատ զանգահարում էր «Հ1»-ի լրագրողն ու «միշտ նույն բանը հարցնում».
–Ես վատ լրագրողներին չեմ սիրում։ Գիտե՞ք՝ որն ա վատ լրագրողը։ Էն, որ «Հ1»-ից անընդհատ զանգում ա։
Վահրամ Սահակյանին չեն ծեծել. նա կատակել է

7or.am