Լրահոս

09.07.2012 10:55


Ինյեստան ամուսնացել է

Ինյեստան ամուսնացել է

«Բարսելոնայի» կիսապաշտպան, 2012թ. Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Անդրես Ինյեստան օրինականացրել է իր հարաբերությունները Աննա Օրտիսի հետ: Այս մասին հաղորդում է «Championat.com»-–ը։

Փակ հարսանիքին, որը կայացել է Տարագոնայից ոչ հեռու գտնվող ամրոցում, ներկա են գտնվել 700 հյուրեր: Նրանց թվում են եղել նորապսակների մտերիմ ընկերները և  հայտնի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին, Կառլես Պույոլը, Խաբի Ալոնսոն, Խերարդ Պիկեն, Չավին, Սեսկ Ֆաբրեգասը, Սամուել Էտո'Օն, Սանդրո Ռոսելը և ուրիշներ։ 

Նշենք, որ 2011թ. զույգը դուստր էր ունեցել:

 

Այս խորագրի վերջին նյութերը