Լրահոս

09.07.2012 10:12


Ատոմ Էգոյանը «Ոսկե ծիրանին» ներկա չի լինի, որովհետև...

Ատոմ Էգոյանը  «Ոսկե ծիրանին» ներկա չի լինի, որովհետև...

Երեկ մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը, որը կտևի մինչև հուլիսի 15-ը և այդ օրերին կհյուրընկալի կինոաշխարհի բազմաթիվ հայտնի դեմքերի: Սակայն այս տարի ներկա չի գտնվի փառատոնի պատվավոր նախագահ, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, ով «Ոսկե ծիրանի» օրերին միշտ Երևանում է լինում։ Ռեժիսորն իր ուղերձում բացատրել է.

–Խորապես ցավում եմ, որ իմ նկարահանումային ժամանակացույցի պատճառով ես ի վիճակի չեմ լինի այս տարի երգել ձեզ հետ Երևանում:

Նշենք, որ Էգոյանն այժմ սկսել է «Սատանայի հանգույցը» ֆիլմի նկարահանումները:

Այս խորագրի վերջին նյութերը