Ռուսաստանում այսօր սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Կրասնոդարի երկրամասի Կուբանում ջրհեղեղի հետևանքով զոհված հարյուրից ավելի մարդկանց, ինչպես նաև Ուկրաինայում խոշոր ՃՏՊ–ի հետևանքով զոհված 14 ռուսաստանցիների։ Վերջին տվյալներով՝ ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 170-ը։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ի ռուսական ծառայությունը։
Նշենք, որ Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ. կա վարկած, թե ջրհեղեղը տեղի է ունեցել Նեբերջաևսկի ջրամբարից մեծ քանակությամբ ջրի արհեստական արտանետման հետևանքով։ Այնուամենայնիվ, հստակ պատճառների մասին խոսելը դեռևս վաղ է։
Կուբանում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 170-ը