Լրահոս

09.07.2012 09:42


Կուբանում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 170-ը

Կուբանում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 170-ը

Ռուսաստանում այսօր սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Կրասնոդարի երկրամասի Կուբանում ջրհեղեղի հետևանքով զոհված հարյուրից ավելի մարդկանց, ինչպես նաև Ուկրաինայում խոշոր ՃՏՊ–ի հետևանքով զոհված 14 ռուսաստանցիների։ Վերջին տվյալներով՝ ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 170-ը։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ի ռուսական ծառայությունը։

Նշենք, որ Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ. կա վարկած, թե ջրհեղեղը տեղի է ունեցել Նեբերջաևսկի ջրամբարից մեծ քանակությամբ ջրի արհեստական արտանետման հետևանքով։ Այնուամենայնիվ, հստակ պատճառների մասին  խոսելը դեռևս վաղ է։

Այս խորագրի վերջին նյութերը