Լրահոս

06.07.2012 17:20


Սիրիայի ընդդիմությունը կժամանի Մոսկվա

Սիրիայի ընդդիմությունը կժամանի Մոսկվա

Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները հուլիսի 9-11-ը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ին: 

-Լավրովը երկուշաբթի՝ հուլիսի 9-ին, բանակցություններ կանցկացնի սիրիական ընդդիմության «Ժողովրդավարական ֆորում»-ի հետ: Չորեքշաբթի՝ հուլիսի 11-ին, նախարարը նախատեսում է բանակցություններ վարել ընդդիմադիր «Սիրիայի ազգային խորհրդի» հետ,- ասել է գործակալության զրուցակիցը: 

Այցերը տեղի են ունենում հունիսի 30-ին Ժնևում կայացած միջազգային համաժողովի համապատկերի վրա: Հիշեցնենք, որ դրա արդյունքում որոշում կայացվեց Սիրիայում ստեղծել կոալիցիոն կառավարություն, որի մեջ պետք է մտնեն ինչպես ընդդիմության, այնպես էլ գործող իշխանության ներկայացուցիչները: Սակայն ընդդիմությունը մերժեց այդ առաջարկը:

Այս խորագրի վերջին նյութերը