Լրահոս

06.07.2012 15:30


Թուրքիայի քաղաքական ու զինվորական վերնախավը ներկա է գտնվել Սիրիայում զոհված օդաչուներին հուղարկավորությանը

Թուրքիայի քաղաքական ու զինվորական վերնախավը ներկա է գտնվել Սիրիայում զոհված օդաչուներին հուղարկավորությանը

Այսօր Թուրքիայում` Մալաթիայում տեղի է ունեցել հունիսի 22-ին Սիրիայում վայր գցված թուրքական կործանիչի օդաչուների` կապիտան Գյոքհան Էրթանի և լեյտենանտ Հասան Հուսեյնի հուղարկավորության արարողությունը: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը ստիպված է եղել դադարեցնել Բոդրում հանգստավայրում իր արձակուրդը և մասնակցել օդաչուների հուղարկավորությանը: Էրդողանից բացի, այդ արարողությանը ներկա են գտնվել խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հայրի Քըվրըքօղլուն, ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Մեհմեթ Էրթենը, ռազմածովային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Մուրաթ Բիլգելը, 2-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Սերվեթ Յորուքը, Մալաթիայի նահանգապետ Ուլվի Սարանը և մի շարք այլ պատգամավորներ ու բարձրաստիճան զինվորականներ:

Մինչ այդ հրապարակվել են օդաչուների մահվան պատճառները: Բժշկական փորձաքննությունը վկայել է, որ նրանց մահվան պատճառ է հանդիսացել ինքնաթիռի՝ բարձր արագությամբ ծովն ընկնելու ժամանակ ստացած ուժեղ հարվածը: Օդաչուների մարմնի վրա կողմնակի վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նշվում է, որ առանց կոշիկի ու սաղավարտի հայտնաբերված օդաչուներն ընկել են ծովը՝ չհասցնելով կատապուլտի ենթարկվել:

Այս խորագրի վերջին նյութերը