Ինդոնեզիայի կենդանաբանական այգիներից մեկի աշխատողներին արդեն երկար տարիներ չի հաջողվում վերացնել այգու բնակիչներից մեկի` 15-ամյա օրանգուտանի` ծխելու վատ սովորությունը: Այս մասին գրում է «The Huffinghton Post»-ը:
Տորի անունով կապիկը ձեռք է բերել այս վատ սովորությունը 10 տարի առաջ այգու այցելուներից, ովքեր իրենց ծխախոտի մնացորդները նետում էին օրանգուտանի վանդակի մեջ:
Երբ Տորին ցանկանում է ծխել, ապա 2 մատները մոտեցնելով շրթունքներին հասկացնում է իր ցանկության մասին, սակայն ծխախոտ չստանալու դեպքում կատաղում է և սկսում վանդակում եղած իրերը դեսուդեն նետել:
Բազմաթիվ միջոցներ ձեռնարկելուց հետո, այժմ այգու աշխատակիցները որոշել են օգոստոսին Տորիի և նրա զուգընկերոջն ազատություն տալ մի փոքրիկ կղզու վրա: Նրանք հույս ունեն, որ բնությունն ու մաքուր օդը կստիպեն կապիկին հաղթահարել նիկոտինային բազմամյա կախվածությունը:
Ինչպե՞ս ստիպել 10 տարի ծխող օրանգուտանին թարգել