Լրահոս

06.07.2012 14:40


Ֆրանսիայի նախագահ. «Ասադը պետք է հեռանա»

Ֆրանսիայի նախագահ. «Ասադը պետք է հեռանա»

Փարիզում սկսվել է «Սիրիայի բարեկամների» հերթական ժողովը: Բացմանը ելույթ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է դադարեցնի սիրիացի ժողովրդի վրա գործադրվող բռնությունները: Օլանդը նշել է, թե  Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգն այդ բռնությունները նորմալ է համարում, ու շեշտել, որ Ասադը պեքտ է հեռանա.

 -Սիրիայի հարևանները սեփական երկրի անվտանգության համար մտահոգվելու և զգուշանալու իրավուքն ունեն: Պետք է Սիրիայի նախագահը հեռանա` իշխանությունը փոխանցելով ընդդիմության ներկայացուցիչներին,-հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը:

 Ենթադրվում է, որ «Սիրիայի բարեկամները» հավաքի ընթացքում Դամասկոսի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշում կընդունվի:

 Նշենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը մերժել են «Սիրիայի բարեկամներին» մասնակցելու հրավերը:

Այս խորագրի վերջին նյութերը