Լրահոս

06.07.2012 13:02


ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հարավային Կովկաս

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հարավային Կովկաս

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հուլիսի 8-12-ը տարածաշրջանային այցով կլինի Հարավային Կովկասի երկրներում: Իր այցը ԵԱՀԿ ղեկավարը կսկսի` հուլիսի 8-9-ին այցելելով Բաքու, ապա կլինի Վրաստանում, որտեղ կայցելի Թբիլիսի և Բաթումի, իսկ հուլիսի 11-12-ին կժամանի Երևան:

Այցի շրջանակներում ԵԱՀԿ ղեկավարը կհանդիպի երեք հանրապետությունների ղեկավարների հետ, կքննարկի ռազմաքաղաքական համագործակցության, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու իրավունքների հետ կապված մի շարք հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը