ԱՄՆ-ում փոթորիկի զոհերի թիվը հասել է 27-ի: Այս մասին, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հուլիսի 5-ին հայտնել է ոստիկանության նեկայացուցիչը: Ամենաշատը տուժել է Վիրջինիա նահանգը, որտեղ 13 մարդ է զոհ գնացել աղետին:
Նահանգում 100 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության: Բացի այդ, տապալված ծառերի պատճառով շրջափակված է մնում 50 ճանապարհ: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` ընդհանուր առմամբ տարածաշրջանում առանց էլեկտրականության են մնացել 600 հազար սպառողներ:
Իրավիճակը բարդանում է ահավոր շոգի պատճառով, որից միայն Մերիլենդում զոհվել է 8 մարդ: Ընդ որում, Ազգային ծառայության եղանակային կանխատեսումը հուսադրող չի կարելի անվանել. ջերմաստիճանը կսկսի իջնել մյուս շաբաթվա վերջին, իսկ մինչ այդ այն կարող է ավելի բարջրանալ` հասնելով ռեկորդային ցուցանիշի:
ԱՄՆ-ում փոթորիկի զոհերի թիվը հասել է 27-ի