Լրահոս

06.07.2012 10:03


ՖԻՖԱ-ն հաստատել է. գոլերը ֆիքսելու էլեկտրոնային համակարգ կկիրառվի

ՖԻՖԱ-ն հաստատել է. գոլերը ֆիքսելու էլեկտրոնային համակարգ կկիրառվի

ՖԻՖԱ-ն հուլիսի 5-ին հաստատել է գոլերի որոշման ավտոմատ համակարգի (goal-line technology - GLT) կիրառումը: Համապատասխան որոշումը ընդունվել է կազմակերպության Ցյուրիխի շտաբ-բնակարանում: Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

 Այդ համակարգը կկիրառվի 2012 թվականի Ճապոնիայում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության, 2013 թվականի կոնֆեդերացիաների գավաթի, ինչպես նաև 2014 թվականի աշխարհի գավաթի առաջնության ժամանակ:

ՖԻՖԱ-ի այս որոշումը նշանակում է, որ «GLT» համակարգը կարող է կիրառվել աշխարհի ցանկացած վայրում` ցանկացած ֆուտբոլային խաղի կազմակերպման ընթացքում: Սա կբացառի մրցավարական սխալները: 

Այս խորագրի վերջին նյութերը