Ահմադինեժադ. «Իրանի ժողովուրդը չի պատրաստվում վրեժ լուծել արևմտյան երկրներից»
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Թեհրանում ընդունել է Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մարիո Դամաշ Նունիեսին: Հանդիպման ժամանակ Ահմադինեժադը հայտարարել է, որ 20 տարի է, ինչ Իրանի ու Պորտուգալիայի միջև առկա են բարեկամական կապեր.
«Ժողովուրդները պետք է միջազգային հարաբերություններ կառուցեն բարեկամության ու հարգանքի սկզբունքների հիման վրա: Իրանը շահագրգռված է Պորտուգալիայի հետ բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնմամբ:
Իրանի ժողովուրդը հարվածներ է ստանում ու տառապում է եվրոպական բազմաթիվ երկրների ակցիաներից: Իրանի ժողովուրդը երբեք չի ձգտել վրեժ լուծել նրանցից կամ պատասխանել նույն կերպ: Ես կարծում եմ, որ աշխարհը պետք է ղեկավարվի բարեկամության և կառուցողական համագործակցության միջոցով, այնինչ թշնամությունը որևէ օգուտ չի բերի երկրներին ու ժողովուրդներին»: