Աշխարհ

05.07.2012 17:21


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհատեն շփման գիծը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհատեն շփման գիծը

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի մեջ են մտնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):

  Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացնելու ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):

Պլանավորվում է, որ դիտարկման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հերթական այցով կժամանեն տարածաշրջան, հատելու են շփման գիծը ականազերծված հատվածով:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Այս խորագրի վերջին նյութերը