Լրահոս

05.07.2012 15:10


ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացնում Միջերկրական ծովում` Սիրիայի ափերի մոտ

ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացնում Միջերկրական ծովում` Սիրիայի ափերի մոտ

ՆԱՏՕ-ի երկրները ռազմածովային զորավարժություններ են սկսել Միջերկրական ծովում` Սիրիայի սահմանի մոտ: Այս մասին տեղեկացնում է «Հյուրիեթ»-ը: 
 Ըստ պաշտոնական տեղեկատվության` Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ռազմածովային ուժերի անցկացրած զորավարժությունն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարի նախապատրաստությանը:

 «Մենք պետք է այնպես անենք, որ հանցագործները հասկանան` ՆԱՏՕ-ն թույլ չի տա տարածաշրջանում ակտիվություն ցուցաբերել»,- հայտարարել է գերմանացի հրամանատար Թորսթեն Քալերը: 

Հակաահաբեկչական զորավարժություններին կմասնակցի 545 ռազմածովային: Նավերը, որոնց վրա նրանք կսովորեն ծայրահեղականների դեմ պայքարի մեթոդները, հագեցած են հրետանային զենքերով` հակաօդային հրթիռներով, նավեր ոչնչացնելու համար նախատեսված զենքերով, ինչպես նաև «Mark 46» զինատեսակներով, որոնք նախատեսված են նավակները վերացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը