ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացնում Միջերկրական ծովում` Սիրիայի ափերի մոտ
ՆԱՏՕ-ի երկրները ռազմածովային զորավարժություններ են սկսել Միջերկրական ծովում` Սիրիայի սահմանի մոտ: Այս մասին տեղեկացնում է «Հյուրիեթ»-ը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ռազմածովային ուժերի անցկացրած զորավարժությունն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարի նախապատրաստությանը:
«Մենք պետք է այնպես անենք, որ հանցագործները հասկանան` ՆԱՏՕ-ն թույլ չի տա տարածաշրջանում ակտիվություն ցուցաբերել»,- հայտարարել է գերմանացի հրամանատար Թորսթեն Քալերը:
Հակաահաբեկչական զորավարժություններին կմասնակցի 545 ռազմածովային: Նավերը, որոնց վրա նրանք կսովորեն ծայրահեղականների դեմ պայքարի մեթոդները, հագեցած են հրետանային զենքերով` հակաօդային հրթիռներով, նավեր ոչնչացնելու համար նախատեսված զենքերով, ինչպես նաև «Mark 46» զինատեսակներով, որոնք նախատեսված են նավակները վերացնելու համար:
ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացնում Միջերկրական ծովում` Սիրիայի ափերի մոտ
ՆԱՏՕ-ի երկրները ռազմածովային զորավարժություններ են սկսել Միջերկրական ծովում` Սիրիայի սահմանի մոտ: Այս մասին տեղեկացնում է «Հյուրիեթ»-ը:
Ըստ պաշտոնական տեղեկատվության` Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ռազմածովային ուժերի անցկացրած զորավարժությունն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարի նախապատրաստությանը: