Ուկրաինայում իրավիճակը շարունակում է թեժանալ. Վիտալի Կլիչկոն հայտնվել է հատուկջոկատայինների հետ բախման կենտրոնում (տեսանյութ)
Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից հուլիսի 3-ին ընդունված «Պետական լեզվաքաղաքականության հիմունքների մասին» օրենքը, որով առաջարկվում է երկրի 13 շրջաններում ռուսաց լեզվին հաղորդել տեղային կարգավիճակ, այսօր կրկին Կիևի փողոց է դուրս բերել ընդդիմադիրներին:
«Ուկրաինայի տան» մոտ հավաքված ցուցարարները նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջում են չստորագրել օրենքը:Այս մասին հաղորդում է «korrespondent.net»-ը: Հաղորդվում է, որ օրինագծի հակառակորդներին է միացել նաև «WBC» վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն, ով տասնյակ ցուցարարների հետ «Բերկուտ» հատուկջոկատայինների կողմից ենթարկվել է կոշտ հարձակման:
Նշենք, որ այսօր առավոտյան Ուկրաինայի խորհրդարանի կայքը անհասանալի էր: Խորհրդարանից տեղեկացրեցին, սակայն, որ հակերային հարձակում չի եղել և կայքն արդեն հասանելի է: Այնուամենայնիվ, կայքն այժմ կրկին չի աշխատում. ստեղծվել է այլընտրանքային կայք` iportal.rada.gov.ua:
Ուկրաինայում իրավիճակը շարունակում է թեժանալ. Վիտալի Կլիչկոն հայտնվել է հատուկջոկատայինների հետ բախման կենտրոնում (տեսանյութ)
Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից հուլիսի 3-ին ընդունված «Պետական լեզվաքաղաքականության հիմունքների մասին» օրենքը, որով առաջարկվում է երկրի 13 շրջաններում ռուսաց լեզվին հաղորդել տեղային կարգավիճակ, այսօր կրկին Կիևի փողոց է դուրս բերել ընդդիմադիրներին:
«Ուկրաինայի տան» մոտ հավաքված ցուցարարները նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջում են չստորագրել օրենքը:Այս մասին հաղորդում է «korrespondent.net»-ը:
Հաղորդվում է, որ օրինագծի հակառակորդներին է միացել նաև «WBC» վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն, ով տասնյակ ցուցարարների հետ «Բերկուտ» հատուկջոկատայինների կողմից ենթարկվել է կոշտ հարձակման: