ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը զորավարժություններ կանցկացնեն
ՀԱՊԿ-ի Կենտրոնասիական տարածաշրջանի արագ արձագանքման հավաքական ուժերի «Սահման-2012» մարտավարական զորավարժությունները տեղի կունենան օգոստոսին` Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգում: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է օկրուգի հրամանատարի տեղակալ Յարոսլավ Ռոշչուպկինը:
-Կենտրոնական ռազմական օկրուգը նախապատրաստվում է «Սահման-2012» համատեղ մարտավարական զորավարժություններին, որոնք տեղի կունենան օգոստոսի 6-10-ին, Չելյաբինսկի մարզի Չեբարկուլի պոլիգոնում,- ասել է Ռոշչուպկինը:
Զորավարժություններին կմասնակցի Ռուսաստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի շուրջ հազար զինվորական: Կենտրոնասիական տարածաշրջանի արագ արձագանքման հավաքական ուժերը ՀԱՊԿ-ի զինված ուժերի հիմքն են կազմում: Դրանք ստեղծվել են 2001 թվականի մայիսի 25-ին, ՀԱՊԿ 4 մասնակից երկրների (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղըզստան և Տաջիկստան) կողմից: