Լրահոս

05.07.2012 13:48


Նյու Յորքում գողացել են Սահակաշվիլիի որդու հեծանիվը

Նյու Յորքում գողացել են Սահակաշվիլիի որդու հեծանիվը

Նյու Յորքում գողացել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի 16-ամյա որդու հեծանիվը: Այդ մասին նա հայտարարել է երկրի պաշտպանության նախարարություն կատարած այցի ընթացքում:
-Երեկ Նյու Յորքի փողոցներից մեկում գողացել են իմ որդու` Էդուարդի հեծանիվը: Իմ որդուն ավելի շատ զարմացրել է ոչ թե գողության փաստը, այլ այն, որ շուրջբոլորը տեսախցիկներ են և հանցագործները գողացել են` հաշվի չառնելով դա»,- «RBC.ru»-ի փոխանցմամբ` ասել է Սահակաշվիլին` հավելելով, որ Վրաստանի այն փողոցներում, որտեղ տեսախցիկներ են տեղադրված, իրավախախտումներ գրեթե չեն լինում:

Միխայիլ Սահակաշվիլիի որդին` Էդուարդ Սահակաշվիլին առաջին անգամ չէ, որ հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: 2011 թ.-ին նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` «iPad»-ով տեքստ հավաքելու ռեկորդ սահմանելով. նա անգլերեն այբուբենն աջ ձեռքով հավաքել էր ընդամենը 5,26 վայրկյանում:

Այս խորագրի վերջին նյութերը