Ռասմուսեն. «ՆԱՏՕ-ն սպառնալիք չի հանդիսանում Ռուսաստանի համար»
Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ամրապնդի համագործակցությունը Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ: Այն սպառնալիք չէ այդ երկրների համար: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը` Բրիտանական թագավորական ինստիտուտում իր ելույթի ընթացքում:
-ՆԱՏՕ-ն սպառնալիք չի հանդիսանում Ռուսաստանի համար: Մենք նաև կարծում ենք, որ Ռուսաստանը վտանգավոր չէ մեզ համար: Եկեք մեկընդմիշտ դադարենք միմյանց նայել անցյալի պրիզմայով: Եկեք հնարավորություններ փնտրենք ապագայում համատեղ աշխատելու համար,- ասել է նա:
Ռասմուսենն ընդգծել է, որ նման համագործակցության ոլորտ կարող է դառնալ հակահրթիռային պաշտպանության հարցերում համագործակցությունը: