Լրահոս

04.07.2012 17:30


Մոլդովայում ստալինյան ճնշումները ժխտելը կպատժվի օրենքով

Մոլդովայում ստալինյան ճնշումները ժխտելը կպատժվի օրենքով

Մոլդովայում մտադիր են տուգանքի կամ չվճարվող հասարակական աշխատանքի տեսքով պատիժ սահմանել ստալինյան քաղաքական ճնշումները և արտաքսումները ժխտելու համար: Մոլդովայի խորհրդարանում հայտնել են, որ դա նախատեսվում է համապատասխան օրինագծով, որը մշակել են Լիբերալ կուսակցության խմբակցության պատգամավորները: Այս մասին տեղեկացնում է «RBK-ն»

Օրինագծի համաձայն՝  հասարակական վայրերում, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումներում նախկին Մոլդովայի Խորհրդային Հանրապետությունում տեղ գտած ստալինյան արտաքսումները և կոմունիստական քաղաքական ճնշումները ժխտելը կպատժվի 20-100 պայմանական միավոր տուգանքով կամ մինչև 60 ժամ հասարակական աշխատանքով:

Լիբերալ կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք նման փոփոխություններ են մշակել՝ կոմունիստների հանցագործությունները դիտավորյալ կերպով հերքողներին պատժելու համար։ Ըստ օրինագծի հեղինակների՝ դա կխոչընդոտի պատմությունը կեղծելու փորձերը։

ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով՝ ներկայիս Մոլդովայի տարածքից 1941-1951թթ. ընթացքում արտաքսվել է ավելի քան 70 հազ. մարդ: Ըստ մոլդովացի պատմաբանների՝ այդ թիվը շատ ավելի մեծ է:

Այս խորագրի վերջին նյութերը