«Յուվենտուս»–ի մարզչին կանչել են հարցաքննության. ֆուտբոլային աղմուկը Իտալիայում շարունակվում է
Իտալիայի դատախազությունը հուլիսի 13-ին Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին կհարցաքննի պայմանավորված խաղերի կազմակերպմանը հավանական մասնակից լինելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «Վեստի»–ն։
Պայմանավորված խաղերի մասին տեղեկություններ թաքցնելու համար Կոնտեին կասկածում են դեռևս «Սիենա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու տարիներին: Մասնավորապես, «Սիենա»–«Նավարա» խաղն ավարտվել է, ըստ դատախազների, շատ կասկածելի կերպով. այդ խաղում հաղթել է Սիենան։
Ավելի վաղ «Սիեան»–ն արդեն տուգանվել է պայմանավորված խաղեր կազմակերպելու համար։ Այժմ Կոնտեին սպառնում է անհատական պատիժ. նրան կարող են որակազրկել անորոշ ժամանակով։
Նշենք, որ 2011/12 թվականների մրցաշրջանում «Յուվենտուս»-ի հետ չեմպիոնի տիտղոսը նվաճած մասնագետն ամբողջովին հերքում է իր մեղքը:
Հիշեցնենք, որ իտալական ֆուտբոլում շարունակվում են տարբեր ակումբների նկատմամբ աղմկահարույց մեղադրանքները պայմանավորված խաղեր կազմակերպելու վերաբերյալ։ Ավելի քան 20 իտալական ակումբ դատախազների ուշադրության կենտրոնում է։