Լրահոս

04.07.2012 15:55


«Յուվենտուս»–ի մարզչին կանչել են հարցաքննության. ֆուտբոլային աղմուկը Իտալիայում շարունակվում է

«Յուվենտուս»–ի մարզչին կանչել են հարցաքննության. ֆուտբոլային աղմուկը Իտալիայում շարունակվում  է

Իտալիայի դատախազությունը հուլիսի 13-ին Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին կհարցաքննի պայմանավորված խաղերի կազմակերպմանը հավանական մասնակից լինելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «Վեստի»–ն։

Պայմանավորված խաղերի մասին տեղեկություններ թաքցնելու համար  Կոնտեին կասկածում են դեռևս «Սիենա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու տարիներին: Մասնավորապես, «Սիենա»–«Նավարա» խաղն ավարտվել է, ըստ դատախազների, շատ կասկածելի կերպով. այդ խաղում հաղթել է Սիենան։

Ավելի վաղ «Սիեան»–ն արդեն տուգանվել է պայմանավորված խաղեր կազմակերպելու համար։ Այժմ Կոնտեին սպառնում է անհատական պատիժ. նրան կարող են որակազրկել անորոշ ժամանակով։

Նշենք, որ 2011/12 թվականների մրցաշրջանում «Յուվենտուս»-ի հետ չեմպիոնի տիտղոսը նվաճած մասնագետն ամբողջովին հերքում է իր մեղքը:

Հիշեցնենք, որ իտալական ֆուտբոլում շարունակվում  են տարբեր ակումբների նկատմամբ աղմկահարույց մեղադրանքները պայմանավորված խաղեր կազմակերպելու վերաբերյալ։ Ավելի քան 20 իտալական ակումբ դատախազների ուշադրության կենտրոնում է։  

Այս խորագրի վերջին նյութերը