Լրահոս

04.07.2012 10:44


Քլորի արտահոսք Թբիլիսիի մոտակայքում. 70 մարդ հոսպիտալացվել է

Քլորի արտահոսք Թբիլիսիի մոտակայքում. 70 մարդ հոսպիտալացվել է

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մերձակա Լիլո գյուղում գտնվող ձեռնարկություններից մեկում անցյալ գիշեր տեղի է ունեցել քլորի արտահոսք, ինչի հետևանքով հոսպիտալացվել է 70 մարդ: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները` վկայակոչելով քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությանը, տարբեր աստիճանի թունավորում են ստացել մոտակա տների բնակիչները, ինչպես նաև անցորդներ: Հոսպիտալացվածների թվում կան շատ երեխաներ, նաև հղի կին:

 Նախապես հաղորդվում էր 12 տուժողի մասին, ավելի ուշ` 36, այնուհետ` 56: Երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և առողջապահության նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին այցելել են բոլոր տուժածներին, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց։

 Ըստ հաղորդվող տեղեկատվության՝ քլորի արտահոսքը տեղի է ունեցել ձեռնարկությունում պահվող 800–լիտրանոց տարայից:

Այս խորագրի վերջին նյութերը