Լրահոս

04.07.2012 09:48


Այսօր գրկախառնությունների միջազգային օրն է. տոնը կնշվի նաև Հայաստանում՝ Հյուսիսային պողոտայում

Այսօր գրկախառնությունների միջազգային օրն է. տոնը կնշվի նաև Հայաստանում՝ Հյուսիսային պողոտայում

Այսօր՝ հուլիսի 4-ին, ամբողջ աշխարհում կնշեն գրկախառնությունների միջազգային օրը: Այս տոնը նշվում է նաև Հայաստանում։ Այս կապակցությամբ այսօր Հյուսիսային պողոտայում կտեսնեք «Արի գրկեմ», «Անվճար կգրկեմ», «Գրկելն ու ժպիտն անվճար է» ու նման արտահայտություններ պարունակող պաստառներով մարդկանց, ովքեր կգրկեն այդ թվում նաև անծանոթ մարդկանց։ Այս մասին գրում են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

Իսկ ինչի՞ց սկսվեց այս ամենը։ Այսպես, մի քանի տարի առաջ ավստրալացի Խուան Մանը վայրէջք է կատարում իր հայրենի քաղաքի օդանավակայանում: Դա իր կյանքի լավագույն ժամանակահատվածը չէր, և ոչ ոք նրան չէր դիմավորում: Խուանը կանգնած էր, իսկ հետևում մարդիկ իրար էին դիմավորում, փաթաթվում ու համբուրվում: Նա այդ պահին շատ էր ուզում ինչ–որ մեկին գրկել, և շուտով խելքին փչեց վերցնել մատիտ ու մի մեծ թղթի վրա գրել երկու բառ՝ «free hugs» (անվճար գրկախառնություն): Մոտ 15 րոպե նա միայնակ կանգնած էր, անցորդները զարմացած նրան էին նայում: Հետո նրան մոտեցավ մի տարեց կին ու պատմեց, որ մեկ տարի առաջ կորցրել է իր աղջկան, իսկ այդ առավոտ սատկել է իր շունը, և այժմ նա բոլորովին մենակ է ու աշխարհի չափ ուզում է գրկել ինչ–որ մեկին: Նրանք գրկախառնվեցին, և նրա դեմքին, թերևս, առաջին անգամ երկար օրերի ընթացքում ժպիտ առաջացավ: Հետո Խուանը սկսեց գրկախառնվել հարյուրավոր մարդկանց հետ, ու ամեն անգամ ինչ–որ մեկին գրկելուց հետո դիմացինը ժպտում էր ու մի քիչ ավելի երջանիկ դառնում:

Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց Սիդնեյի իշխանությունները Խուանին արգելեցին գրկախառնվել այլ մարդկանց հետ` առանց բժշկական ապահովագրության, որի համար նա պետք է վճարեր 25 մլն դոլար։ Եվ Խուանը սկսեց հավաքել ստորագրություններ: Երբ նա հավաքել է 10 հազ. ստորագրություն, իշխանությունները արգելքը հանեցին, և նա շարունակեց անվճար գրկել մարդկանց:

Այս խորագրի վերջին նյութերը