Լրահոս

03.07.2012 14:19


Պան Գի Մունը կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի թե իշխանությունների, թե ընդդիմության վրա

Պան Գի Մունը կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի թե իշխանությունների, թե ընդդիմության վրա

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Ժնևում Սիրիայի հարցով «գործողությունների խմբի» հանդիպումը և կոչ արել նրա մասնակիցներին ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների և ընդդիմության վրա՝ հակամարտությունը ամենաարագ ժամկետներում կարգավորելու համար: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ, ասվում է ՄԱԿ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ։

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այսօր «գործողությունների խմբի մասնակիցների համար չափազանց կարևոր է հետևել իրենց պարտավորություններին և աշխատել միասին՝ սիրիական կողմերի վրա ճնշում գործադրելու և հակամարտության հետագա ռազմականացումը կանխելու համար, մոտեցնել քաղաքական փոփոխությունների հեռանկարները»:

Պան Գի Մունի կարծիքով՝ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը «իր թիկունքում միասնական և համատեղ միջազգային հանրության» կարիքն ունի: Նա ավելացրել է, որ և՛ Սիրիայի իշխանությունները, և՛ հակամարտության մյուս կողմերը պետք է լսեն միջազգային հանրության կոչերը և համագործակցեն Անանի հետ, դադարեցնեն բռնությունը և ամբողջությամբ իրականացնեն իրավիճակի կարգավորման պայմանները, այսինքն՝ դադարեցնեն կրակն ու սկսեն քաղաքական երկխոսություն:

Պան Գի Մունը հույս է հայտնել, որ այս օրերին Կահիրեում ընթացքող Արաբական պետությունների լիգայի և Սիրիայի ընդդիմության հանդիպումն իր ներդրումը կունենա Սիրիայիում «խաղաղ փոփոխությունների» հարցում:

Այս խորագրի վերջին նյութերը