81 համարի երթուղայինների չաշխատելու պատճառը Ռուբեն Հայրապետյա՞նն է
Այսօր առավոտից կաթվածահար է եղել 81 համարի երթուղայինների աշխատանքը։ Այս հարցով պարզաբանում ստանալու նպատակով «7օր»–ը կապ է հաստատել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ, որտեղից տեղեկացրել են, որ առավոտյան որոշ քանակության երթուղայիններ դուրս չեն եկել, սակայն այս պահին արդեն երթևեկությունը լրացվում է։
–Եվս մեկ ժամ, և ամբողջ անձնակազմը տեղում կլինի,–ասել է վարչության աշխատակից Ա. Սարուխանյանը։
Հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված այդ խափանումները, Սարուխանյանը պատասխանել է.
–Ըստ վարորդների՝ դա պայմանավորված է եղել միջադեպով՝ կապված վարորդներից մեկի հետ։
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ մի քանի օր առաջ 81 համարի երթուղայինի վարորդներից մեկին ծեծել են Ռուբեն Հայրապետյանի մարդկանցից մեկի մեքենային թեթև հարվածելու համար, և հենց դա է այսօր ստեղծված իրավիճակի պատճառ է դարձել:
Ոստիկանությունում այս ամենի վերաբերյալ ասել են, թե այդ հանգամանքներն ուսումնասիրվում են, և արդյունքների մասին կիրազեկեն։
Ավելացնենք, որ ըստ լուրերի՝ 81 համարի երթուղայինի գծի սեփականատերը նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Մելիք Գասպարյանի որդի Ապրես Գասպարյանն է։ Մելիք Գասպարյանը մահացել է 2009թ. հոկտեմբերին՝ ավտովթարի հետևանքով։

7or.am