Լրահոս

03.07.2012 11:52


Արմեն Աշոտյանն անդրադարձել է Վահե Ավետյանի սպանությանը

Արմեն Աշոտյանն անդրադարձել է Վահե Ավետյանի սպանությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհված Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ բարձրացած հասարակական աղմուկին։

–Պետք չէ քաղաքականացնել։ Ես  համաձայն եմ այն տեսակետի հետ, որ դա կարող է տեղի ունենալ բոլորիս հետ, և ինքս վատ եմ զգում և՛ սպայի, և՛ բժշկի, և՛ քաղաքացու համար,–նշել է Աշոտյանը՝ հավելելով, որ ցավում է Ավետյանի մահվան համար։

«Հարսնաքարը» բոյկոտելու կամ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու պահանջները նախարարի մեջ տպավորություն են ստեղծել, թե որոշ կարեկցողներ անհամբեր սպասում էին, որ Վահե Ավետյանը մահանար, որպեսզի աղմուկ բարձրացնեին.

 –Գուցե շատ ցինիկ բան եմ ասում, բայց ես այդ մարդուն չեմ ճանաչել, և առաջին պահից, երբ իմացանք դեպքի մասին, մինչև որ Վահեն մահացել է, իրականում մեջս նյարդերի գունդ կար, անհանգստություն ու ցավ այս ամեն ինչի համար։ Բայց իմ մոտ ստեղծվում է տպավորություն, որ որոշ մարդիկ ավելի շատ ցանկանում էին, որ այս ողբերգական միջադեպը ավարտվի մահվան ելքով, քան ապաքինումով,–ասել է ԿԳ նախարարը՝ ավելացնելով, թե գիտակցում է, որ իրեն այդ խոսքերի համար կքննադատեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը