Լրահոս

03.07.2012 09:43


ԱՄՆ-ում փոթորիկի զոհերի թիվը հասել է 22-ի

ԱՄՆ-ում փոթորիկի զոհերի թիվը հասել է 22-ի

ԱՄՆ-ի արևելքում մոլեգնեղ փոթորկի զոհերի թիվը հասել է 22-ի: Իշխանությունները մտավախություն ունեն, որ այդ թիվը կարող է աճել էներգիայի ավտոմատ շարժիչների կիրառման պատճառով, որոնք աշխատելիս թունավոր  գազեր են արտանետում: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»։

ԱՄՆ-ի արևելյան նահանգների շուրջ 2 մլն բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, որի վերականգնման համար անհրաժեշտ կլինի ևս մի քանի օր։ Ներկայումս տուժած տարածքում շոգ եղանակ է: Բնակիչները չեն կարողանում օգտագործել օդափոխիչներն էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մերիլենդ, Արևմտյան Վիջինիա, Օհայո և Կոլումբիա նահանգներում արտակարգ դրություն էր հայտարարվել: Հունիսի 29-ի երեկոյան երկրի արևելյան ծովափով ուժգին փոթորիկ էր անցել։

Այս խորագրի վերջին նյութերը