Արման Մելիքյան. «Արժեքները իշխանական վերնախավից են գալիս»
ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Բադեյանն ու ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօր հրավիրված համատեղ մամլո ասուլիսին քննարկել են «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով զոհված Վահե Ավետյանի մահվան հարուցած հասարակական մեծ աղմուկն ու հնչեղությունը։
Մանվել Բադեյանը նշել է, որ թեև ամենևին էլ մատդիր չէ պաշտպանել «Հարսնաքար»–ի տիրոջը՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, սակայն.
–Նա, իհարկե, իր մեղքի բաժինն ունի։ Բայց էս վայնասունը, թե՝ վայ, եկեք «Հարսնաքարը» փակենք... Ոնց որ շենքն ինքնին մեղավոր է, որ այդպիսի բան է եղել։ Եկեք Հայրապետյանին գնդակահարենք, ոնց որ՝ ինքն ա մասնակցել էդ ծեծին։ Ցանկացածի հիմնարկում կարող էր նման բան տեղի ունենալ։ Պարզ մի բան է, որ այսպես կոչված անվտանգության աշխատակիցները դարձել են վտանգավոր հասարակության համար։
Արման Մելիքյանն էլ իր հերթին նշել է, որ հիմա նվազագույնը ինչ կարելի է անել, դա զոհվածի հարազատնրին ցավակցելն է, իսկ առավելագույնը՝ երկրում իշխանությունների որակը փոխելը։ Մելիքյանը նկատել է, որ նման դաժան դեպքերը պայմանավորված են համապատասխան արժեհամակարգով։
–Իսկ արժեքները իշխանական վերնախավից են գալիս,–հավելել է Մելիքյանը։
Անդրադառնալով «Հարսնաքարը» բոյկոտելու կոչերին, Բադեյանն արձագանքել է հետևյալ կերպ.
–Լավ, եթե սպանդը տեղի ունեցած լիներ Աբովյան փողոցի վրա, ի՞նչ ա՝ պիտի բոյկոտե՞նք Աբովյան փողոցը։ Պետք է խոսենք նրա մասին, ինչը օրենքով ամրագրված է, իսկ օրենքով գրված է՝ մեղավորները պետք է կալանավորվեն։ Չի՞ կատարվել սա։
Հարցին՝ իսկ արդյոք նորմա՞լ էր, որ Ավետյանի հիշատակին մոմավառության ժամանակ այդ ռեստորանում հարսանիք էր տեղի ունենում, Բադեյանը պատասխանել է.
–Հարսանիքների համար, ինչպես գիտեք, 7-8 ամիս առաջ են պատվիրում։ Էդ հարսն ու փեսեն ի՞նչ մեղք ունեն։ Էս ի՞նչ անհանդուրժող եք։
Հարցին՝ իսկ ՀՀԿ–ում այդ հարցը քննարկվե՞լ է, Բադեյանը պատասխանել է, որ չի քննարկվել, բայց կքննարկվի։

7or.am