Լրահոս

02.07.2012 14:24


Մանվել Բադեյան. «Կառավարության ծրագիրը նախանշում է զարգացման վեկտորները, իսկ թվերն ու չափանիշները բյուջետային նախագծի խնդիր են»

Մանվել Բադեյան. «Կառավարության ծրագիրը նախանշում է զարգացման վեկտորները, իսկ թվերն ու չափանիշները բյուջետային նախագծի խնդիր են»

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է, թե ինչու Կառավարության ծրագրի մեջ նշված չէին հայտարարված նպատակներին հասնելու միջոցներն ու տեխնոլոգիաները.

–Կառավարության ծրագիրը, ի տարբերություն հնգամյա պլանի, որ կար սովետական ժամանակներում, չի հետապնդում նույն խնդիրները։ Այն նախանշում է, թե որ ուղղությամբ, ինչ վեկտորներով պետք է զարգանա երկիրը։ Իսկ ավելի կոնկրետ չափանիշները, թվերը և այլն, դա արդեն բյուջետային նախագծի խնդիր է, կքննարկենք բյուջեն՝ կտեսնենք։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը