Իսպանիայի հավաքականի դարպասապահ, թիմի ավագ Իկեր Կասիլյասը «Եվրո-2012»-ի եզրափակիչ հանդիպումից առաջ Իտալիայի ընտրանու դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնի հասցեին գովեստի խոսքեր է ասել.
«Միշտ հիացել եմ նրա խաղով ու անսահման հարգանք եմ տածում Ջիջիի նկատմամբ: Նա առանձնահատուկ դարպասապահ է, որ 34 տարեկանում էլ լավագույն մարզավիճակում է: Ինձ, ինչպես նաև շատ ու շատ երիտասարդ դարպասապահների համար նա օրինակ է եղել: Մենք ցանկանում էինք Բուֆոնին նմանվել: Ես ու Ջիջին հոյակապ հարաբերություններ ունենք ու միշտ հաճույքով ենք հանդիպում»,-«Օնդա Մադրիդ»-ին պատմել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահը:
Անդրադառնալով առաջիկա եզրափակիչ խաղին՝ Կասիլյասը նշել է.
«Վերջում խաղում ենք այն թիմի դեմ, որի հետ խաղով սկսեցինք մրցաշարը: Կարևոր չէր, թե որ մեկն է լինելու մեր մրցակիցը, որովհետև թե՛ Գերմանիան և թե՛ Իտալիան շատ ուժեղ են: Իտալիան վտանգավոր է. պետք է զգուշանալ»:
Կասիլյասը նաև պատասխանել է քննադատներին, ովքեր իսպանացիների խաղը միաօրինակ ու մի փոքր ձանձրալի են համարում.
«Մենք լավ ենք խաղում ու հաղթում ենք: Նման դեպքերում միշտ էլ խոսում են հաղթողի մասին: Ավելի կարևոր է, որ մենք եզրափակիչում ենք։ Մնացել է մեկ քայլ՝ ամենակարևորը»։
Կասիլյաս. «Իտալիան վտանգավոր է. պետք է զգուշանալ»