Լրահոս

30.06.2012 11:08


Այսօր Ժնևում ՄԱԿ–ի ԱԽ անդամների մասնակցությամբ տեղի կունենա հանդիպում Սիրիայի խնդրի կարգավորման հարցով

Այսօր Ժնևում  ՄԱԿ–ի ԱԽ անդամների մասնակցությամբ տեղի կունենա հանդիպում Սիրիայի խնդրի կարգավորման հարցով

Այսօր Շվեյցարիայի Ժնև քաղաքում   տեղի կունենա հանդիպում Սիրիայում կատարվող լայնածավալ բախումների խնդրի կարգավորման հարցով։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»-ն:

 Հանդիպմանը կմասնակցեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի անդամները, ինչպես նաև Թուրքիան, Իրաքը և Քաթարը: Հանդիպման ժամանակ կքննարկվի ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի բանագնաց Քոֆի Անանի նախագիծը հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Նախօրեին իրանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Սիրիայի նախգահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ երկրում ստեղծված ճգնաժամի կարգավորման գործում արտաքին միջամտություն չի ընդունում:

Հիշեցնենք, որ Սիրիայում ավելի քան մեկ տարի շարունակվող հակամարտության հետևանքով ավելի քան 10 հազ. մարդ է զոհվել:

Այս խորագրի վերջին նյութերը