Այսօր Ժնևում ՄԱԿ–ի ԱԽ անդամների մասնակցությամբ տեղի կունենա հանդիպում Սիրիայի խնդրի կարգավորման հարցով
Այսօր Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի կունենա հանդիպում Սիրիայում կատարվող լայնածավալ բախումների խնդրի կարգավորման հարցով։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»-ն:
Հանդիպմանը կմասնակցեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի անդամները, ինչպես նաև Թուրքիան, Իրաքը և Քաթարը: Հանդիպման ժամանակ կքննարկվի ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի բանագնաց Քոֆի Անանի նախագիծը հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:
Նախօրեին իրանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Սիրիայի նախգահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ երկրում ստեղծված ճգնաժամի կարգավորման գործում արտաքին միջամտություն չի ընդունում:
Հիշեցնենք, որ Սիրիայում ավելի քան մեկ տարի շարունակվող հակամարտության հետևանքով ավելի քան 10 հազ. մարդ է զոհվել: