Լրահոս

30.06.2012 10:18


Արգելոցի կապիկները հարձակվել են ուսանողի վրա ու պոկել նրա ականջը

Արգելոցի կապիկները հարձակվել են ուսանողի վրա ու պոկել նրա ականջը

Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող «Դրախտ շիմպանզեների համար» անվանումը կրող արգելոցում երկու շիմպանզե հարձակվել է ամերիկացի 27-ամյա ուսանողի վրա, ով մի խումբ զբոսաշրջիկների համար դասախոսություն էր կարդում։ Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես»–ը։

Կապիկների զոհը՝ Էնդրյու Օբերլեն, կանգնած է եղել երկու ցանկապատերի միջև, որոնք այցելուներին բաժանում են կենդանիներից։ Հանկարծ կապիկները բռնել են Օբերլենի ոտքերից ու սկսել քաշել դեպի երկրորդ ցանկապատը, որի մոտ նաև հոսանքի լար է եղել։ Կապիկները կծոտել են «զոհ»–ին ու պոկել նրա ականջի մի մասը, ինչպես նաև վնասել մատները։

Երիտասարդը տարբեր տեսակի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. ըստ բժիշկների՝ տղայի վիճակը գնահատվում է ծանր։

Արգելոցը ժամանակավորապես կփակվի։ Փորձագետները դժվարացել են բացատրել շիմպանզեների հարձակման պատճառները, թեև նշել են, որ կապիկների այդ տեսակը բնույթով հարձակվողական է. նրանք հասկանում են, թե ինչ է նշանակում իշխանությունը և աստիճանակարգությունը։ Հաղորդվում է, որ այդ արգելոց են տեղափոխվում այն կապիկները, որոնք զրկվել են ծնողներից կամ ժամանակին դաժան վերաբերմունքի են արժանացել։ Ըստ երևույթին՝ այժմ նրանք փորձում են դուրս մղել իրենց մեջ կուտակված չարությունը։

Այս խորագրի վերջին նյութերը