Լրահոս

30.06.2012 09:10


Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 40 մարդ, միլիոնավոր մարդիկ տներից հեռացել են

Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 40 մարդ,  միլիոնավոր մարդիկ տներից հեռացել են

Հնդկաստանի հյուսիս արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհվել է մոտ 40 մարդ. ավելի քան մեկ միլիոն մարդ մնացել է անօթևան։ Այս մասին գրում է «Բի–Բի–Սի»–ն:

Վերջին 10 տարիների ամենասարսափելի ջրհեղեղի պատճառը մի քանի շաբաթ անդադար տեղացող մուսոնային անձրևներն են Հնդկաստանի միանգամից մի քանի նահանգներում:

Ջուրը քշել տարել է գյուղեր՝ միլիոնավոր հնդիկների թողնելով անօթևան: Աղետի գոտիներում ինքնաթիռներն առաջին անհրաժեշտության ապրանքներ են հասցնում:

Այս խորագրի վերջին նյութերը