Այն մասին, թե ինչու Կառավարության 48–էջանոց ծրագրի 46 էջ խոստումները հնարավոր չի լինելու իրականացնել
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, «Ազատ դեմոկրտաներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն այսօրվա ասուլիսին անդրադարձել է Կառավարության ծրագրին։ Նա նշել է, որ ծրագիրն ավելի շատ հռչակագիր էր հիշեցնում, որտեղ նշվում էր նրա մասին, ինչը ցանկալի կլիներ, որ լինի, բայց չէր խոսվում այդ նպատակներին հասնելու միջոցների ու տեխնոլոգիաների մասին։
Արզումանյանը նկատել է, որ Կառավարության նոր կազմը իրականում նոր չէ.
–Նոր կազմ չկա, ոչ մի բան չի փոխվել, սպասելիքներ էլ չունեմ, որովհետև վերջին 4 տարիների նույն կառավարությունը նույն խոստումները վերահաստատեց։ Փորձը ցույց տվեց, որ այդ տարիներին ոչ մի նոր բան չեղավ, զարգացում չեղավ։ Մատնանշում են ֆինանսական ճգնաժամը... Այս Կառավարության ծրագիրը նախորդներից նաև նրանով էր տարբերվում, որ 48–էջանոց փաստաթղթում 46 էջը խոստումներ են, իսկ վերջին երկու էջում հստակ գրված է՝ «միջազգային ռիսկեր»։ Այդ վերտառության ներքո բացատրված էր, թե ինչու նախորդ 46 էջը անհնար է լինելու իրականացնել։
Բանախոսը անհավանական է համարել նաև այդ ծրագրով խոստացվող 5-7 տոկոս տնտեսական աճը։

7or.am