Լրահոս

29.06.2012 11:36


Պրանդելի. «Իսպանիան ֆավորիտ է, բայց մենք չենք վախենում»

Պրանդելի. «Իսպանիան ֆավորիտ է, բայց մենք չենք վախենում»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հրավիրված ասուլիսին խոսել է Գերմանիայի դեմ կիսաեզրափակիչ հանդիպման մասին, որտեղ իտալացիները 2:1 հաղթանակ տարան.

–Վերջին 15 րոպեների ընթացքում մենք գոլային 2 հիանալի հնարավորություն կորցրեցինք: Մրցակիցը կորցնելու բան չուներ, այդ իսկ պատճառով մենք ավելի շատ կենտրոնացանք պաշտպանության վրա: Իմ ֆուտբոլիստները կատարեցին նախօրոք հանձնարարված բոլոր հրահանգները: Հասկանում էինք, որ Գերմանիայի համար խնդիրներ կառաջանան Մոնտոլիվոյի և Կասանոյի համագործակցությունից: Իսկ Բալոտելիի ֆուտբոլային գործունեությունը դեռ նոր է սկսվում...

Պրանդելին անդրադարձել է նաև Իսպանիայի հետ առաջիկա եզրափակիչ խաղին։

–Իսպանիան եզրափակիչի ֆավորիտն է, բայց մենք չենք վախենում,–մարզիչի խոսքերն է մեջբերում «Football  Italia»-ն:

Այս խորագրի վերջին նյութերը