Լրահոս

28.06.2012 18:40


Սահակաշվիլի. «Առաջիկա 16-18 ամիսներին Վրաստանը Եվրոպայի հետ ազատ առևտրի կարգ կստանա»

Սահակաշվիլի. «Առաջիկա 16-18 ամիսներին Վրաստանը Եվրոպայի հետ ազատ առևտրի կարգ կստանա»

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Բրյուսել կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ներկայումս Վրաստանի ու Եվրոպայի միջև հարաբերություններում հասունանում է կարևոր ու պատմական ժամանակաշրջան։ Այս մասին տեղեկացնում է «Грузия Online»-ը։

«Առաջիկա 16-18 ամիսներին Վրաստանը Եվրոպայի հետ ազատ առևտրի կարգ կստանա: Իսկ դա նշանակում է տասնյակ հազարավոր աշխատատեղեր, ինչը մասնավորապես վերաբերում է արտահանվող արտադրանքի ոլորտին: Այդ պատճառով էլ մեր տնտեսության ու յուրաքանչյուր վրացու բարեկեցության համար շատ կարևոր է Եվրոպայի հետ ազատ առևտրի հարցը: Վրաստանը Եվրոպայի հետ մուտքի այցագրային կարգի վերացման ուղղությամբ ակտիվ բանակցություններ է վարում »,–հայտարարել է Սահակաշվիլին։

Այս խորագրի վերջին նյութերը