Լրահոս

28.06.2012 12:37


Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է պատրաստում

Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է պատրաստում

Ֆրանսիայում հունիսի 17-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում վերընտրված պատգամավոր Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է պատրաստում՝ խորհրդարանի հաստատմանը ներկայացնելու համար։ Այս մասին հայտնում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը:

Բուայեն խոստացել էր ընտրվելու դեպքում ֆրանսիական խորհրդարանին ներկայացնել նոր բանաձև, որտեղ նկատի կառնվեն Սահմանադրության պահանջները: Նա հայտնել է, որ ցայսօր թուրքերից սպառնալիքներ ու վիրավորանքներ է ստանում:

Ֆրանսիայի խորհրդարանաի պատգամավորը «անպատասխանատու» է որակել նախորդ խորհրդարանին ներկայացրած Ցեղասպանությունների ուրացումը քրեականացնող իր հեղինակած օրինագծի առնչությամբ Թուրքիայի կառավարության ու մամուլի որդեգրած անհանդուրժողական ու հակաժողովրդավարական դիրքորոշումը:

Այս խորագրի վերջին նյութերը