Լրահոս

28.06.2012 09:54


Պորտուգալիայի հավաքականի մարզիչ. «Մրցաշարը թողնում ենք գլուխներս բարձր պահած»

Պորտուգալիայի հավաքականի մարզիչ. «Մրցաշարը թողնում ենք գլուխներս  բարձր պահած»

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն ամփոփել է «Եվրո-2012»-ի կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանու հետ հանդիպման արդյունքները և մրցաշարում իր թիմի ելույթները:

«Մրցաշարը թողնում ենք գլուխներս  բարձր պահած: Մենք հաջող անցկացրեցինք ինչպես վերջին հանդիպումը, այնպես էլ մրցաշարն ընդհանրապես: Դեռևս խմբային փուլում մենք խաղացել ենք հզոր թիմերի հետ, բայց պատվով ենք անցել մեզ բաժին հասած բոլոր փորձությունները:

Իսպանիայի հետ հանդիպման հիմնական ժամանակում ավելի հաջող էինք խաղում, համեմատաբար շատ գոլային պահեր ստեղծում: Բայց լրացուցիչ ժամանակում մեր մրցակիցն ավելի շատ էր տիրում գնդակին: Իսկ խաղին հաջորդող 11–մետրանոց հարվածաշարում որոշիչ նշանակություն ունեն անգամ մանրուքները: Ամեն դեպքում, Իսպանիայի հավաքականի նման հզոր թիմի եզրափակիչ անցնելը չի կարելի պատահականություն համարել»,–նշել է Բենտուն լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը