Եգիպտոսի նոր նախագահի խորհրդականներից մեկը քրիստոնյա կլինի
Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսին երկրի պատմության ընթացքում առաջին անգամ մտադիր է իր խորհրդական նշանակել քրիստոնյայի՝ ղպտիների եկեղեցու ներկայացուցչի:
Ընտրված նախագահի քաղաքական խորհրդատու Ահմադ Դեյֆը հայտարարել է, որ Մուրսին մտադիր չէ Եգիպտոսն իսլամական պետության վերածել, և գործում է նրա աշխարհականացման համար: Իսկ դա նախատեսում է, որ հաշվի է առնվելու հասարակության բոլոր շերտերի, այդ թվում՝ նաև քրիստոնյաների կարծիքը, և ուրեմն առկա չէ երկրի իսլամիստացման սպառնալիք:
Չի բացառվում, որ խորհրդականների մեջ կլինի նաև կին, որպեսզի ընդգծի նախագահի աշխարհիկ քաղաքական ուղեգիծը:
Նշենք, որ Մուհամեդ Մուրսին ներկայացնում էր իսլամիստական «Մուսուլման եղբայրներ»–ը, սակայն նախագահական ընտրություններում ընտրվելուց հետո դուրս եկավ այդ կազմակերպությունից՝ ժողովրդի բոլոր շերտերի աջակցությունն ու վստահությունը ձեռք բերելու նպատակով։