Լրահոս

27.06.2012 18:00


Եղիսաբեթ II թագուհին սեղմել է ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդի ձեռքը

Եղիսաբեթ II թագուհին սեղմել է ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդի ձեռքը

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին Հյուսիսային Իռլանդիա այցի ընթացքում առաջին անգամ հանդիպել է Հյուսիսային Իռլանդիայի անկախության համար պայքարող Իռլանդիայի հանրապետական բանակի (ԻՀԲ) նախկին ղեկավարներից մեկի՝ հայտնի Մարտին ՄըքԳինեսի հետ: Նշենք, որ ԻՀԲ–ն ահաբեկչական խմբավորում է համարվում։ Թեև ՄըքԳինեսն այլևս այդ խմբավորման առաջնորդը չէ ու այժմ զբաղեցնում է Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարարի տեղակալի պաշտոնը, այնուամենայնիվ, նա շարունակում է պայքարել միացյալ Իռլանդիայի գաղափարի համար ։  

Հանդիպումը տեղի է ունեցել  հունիսի 27-ին մայրաքաղաքային թատրոնում: Առաջնորդներն առաջին անգամ խորհրդանշաբար իրար ձեռք են սեղմել  մամուլի համար փակ տարածքում: Հետո նրանք բանակցություններ են վարել, որոնց մասնակցել են նաև  Եղիսաբեթ II թագուհու ամուսին արքայազն Ֆիլիպը, Հյուսիսային Իռալնդիայի առաջին նախարար Փիթեր Ռոբինսոնը, ինչպես նաև Իռլանդիայի Հանրապետության նախագահ Մայքլ Հիգինսը։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»։

Այս խորագրի վերջին նյութերը