Լրահոս

27.06.2012 17:01


Լևոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է Ավստրիայի նախագահի հետ

Լևոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է Ավստրիայի նախագահի հետ

Հունիսի 27-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ։ Այս մասին տեղեկանում ենք «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի տարածած մամուլի հաղորդագրությունից։

 Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հաշտեցման գործընթացի և Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրները տարածաշրջանային քաղաքականության համատեքստում:

 Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Պոստլը, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:

Այս խորագրի վերջին նյութերը