Արտակարգ դեպք Տավուշի մարզում. քաղաքացին նռնակ է պայթեցրել ու սպանվել՝ խլելով ևս 2 հոգու կյանք
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղում այսօր արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: 53-ամյա Վալենտին Սարգսյանը մտել է իր աներոջ տուն և այնտեղ գտնվող իր կնոջը, նրա ընկերուհուն և մի քանի հոգու հայհոյանքներ տալով՝ սպառնացել է իր մոտ եղած նռնակը պայթեցնել: Կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճը ավարտվել է պայթյունով, ինչը 3 մարդու կյանք է խլել. Վալենտին Սարգսյանը, իր կինը և կնոջ ընկերուհին մահացել են, իսկ կնոջ ընկերուհու ամուսինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ Ոստիկանությունից այս տեղեկատվությունը հաստատել են։