Լրահոս

27.06.2012 14:29


Իրանը սպառնում է կասեցնել Հարավային Կորեայի հետ առևտուրը

Իրանը սպառնում է կասեցնել Հարավային Կորեայի հետ առևտուրը

Իրանն արձագանքել է  օրերս Հարավային Կորեայի իշխանությունների արած այն հայտարարությանը, թե հուլիսի 1-ից Հարավային Կորեան դադարեցնելու է իրանական նավթի ներկրումը՝ կապված Իրանի բանկային ու նավթային հատվածների նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների ուժի մեջ մտնելու հետ: Այս մասին տեղեկացնում է «Ջիհան» լրատվական գործակալությունը։


Իրանը Հարավային Կորեային սպառնացել է ամբողջովին դադարեցնել այդ երկրի հետ առևտուրը, ինչը մասնավորապես վերաբերում է հարավ-կորեական ապրանքների ներկրման կասեցմանը: 

Իրանին   Հարավային Կորեայի 2700 ընկերություն ապրանք է վաճառում: 2011թ. Իրանի ու Հարավային Կորեայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 6 մլրդ դոլար: Այժմ իրանական կողմը հայտարարում է, որ եթե Հարավային Կորեայի կառավարությունը դադարեցնի իրանական նավթի ներկրումը, ապա Իրանի կառավարությունն էլ արգելք կդնի հարավկորեական բոլոր ապրանքների ներկրման վրա:

Այս խորագրի վերջին նյութերը